Ավելի վատ է լինելու․ Թրшմփը սպшռնացել է Իրшնին

Ես Իրանին շատ հնարավորություններ տվեցի գործարք կնքելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին կիսվել է իր Truth Social էջում։

«Ես լրջորեն զգուշացրեցի նրանց։ Պարզապես պետք էր անել դա, բայց նրանք ձախողվեցին»,- գրել է Թրամփը։

Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները արտադրում է լավագույն և ամենամահացու զենքերը։

«Իսրայելը շատ զենք ունի, նշեմ որ կային մի քանի «կոշտ խոսող»  իրանցիներ, բայց հիմա նրանք բոլորը մահացած են։ Ավելի վատ է լինելու», — շեշտել է Թրամփը։

Թրամփը հիշատակել է մի քանի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին։

Նրա խոսքով՝ սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին:

Կիսվել սոց․ ցանցերում