Հայտնի է՝ ՊՆ որ գեներալ-մայորի որդին է ձերբակալվել ԱԱԾ-ի կողմից

ԱԱԾ -ի կողմից ձերբակալված պաշտոնյան, որը մաքսային աշխատող է, ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Նարիմանիչ Գրիգորյանի որդին է։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

 

Կայքը հայտնում է, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, վերջինիս Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խմբի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ժորա Սողոմոնյանն է:

 

Ավելի վաղ սկզբնաղբյուր կայքին հղումով հայտնել էինք, որ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, օպեր գծով տեղակալին և մաքսային մեկ աշխատակցի, որ ՊՆ գեներալի որդի է, ԱԱԾ- դիմակավորված անձինք ձերբակալել են։

 

Աշխատակիցները նրանց ձեռնաշղթաներով տարել են օդանավակայանից։

 

 

Կիսվել սոց․ ցանցերում