Չինաստանի Առեւտրի նախարարությունը հրաժարվում է մագնիսներ եւ հազվագյուտ մետաղներ մատակարարել այն արեւմտյան ընկերություններին, որոնք հրաժարվում են տրամադրել գաղտնի տեղեկություններ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Չինաստանի Առեւտրի նախարարությունը, ըստ հրապարակման, խնդրում է տրամադրել տեղեկություններ արտադրության, հաճախորդների մասին տվյալներ՝ կարեւորագույն մագնիսների եւ միներալների արտահանման պայմանագրեր հաստատելու գործընթացքում։
Այսպես, B&C Speakers ընկերությունը տրամադրել է տվյալներ հապախորդների մասին եւ լուսանկարներ՝ արտադրական հոսքագծի վերաբերյալ։ Այլ դեպքում չինական կողմը հրաժարվել է մատակարարումներ իրականացնել։ Magnet Applications ընկերությունը հրաժարվել է վերջնական գնորդների մասին տեղեկություններ տրամադրել եւ սիստեմատիկաբար չինական կողմից մերժումներ է ստացել։ Տեւական «պայքարից» հետո միայն Չինաստանին տրամադրվել է իրեն հետաքրքրող տվյալները, որպեսզի մատակարարումները վերականգնվեն։
