Հայաստանից կրկին չվերթներ են չեղարկվել

Այսօր չեղյալ են հայտարարվել Երևան — Դուբայ, Երևան — Աբու Դաբի չվերթները, դեպի ՌԴ չվերթներն ուշացումով են մեկնելու։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից:

Հիշեցնենք՝ Հայաստանից չվերթները շրջանցել էին Իրանի և Իսրայելի օդային տարածքները։ Երևանից դեպի Էմիրություններ և հակառակ ուղղությամբ չվերթերի մի մասն իրականացվել էր:

Կիսվել սոց․ ցանցերում