Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին տեղափոխել են բունկեր, որը գտնվում է Թեհրանից հյուսիս-արեւմուտք գտնվող Լավիզան շրջանում։ այս մասին հայտնում է Iran International-ը։ Համաձայն պարբերականի՝ իրազեկ բարձրաստիճան աղբյուրների փոխանցած տեղեկությունների, դա տեղի է ունեցել հունիսի 13-ին՝ իսրայելական ուժերի կողմից օդային հարվածների սկսելուց մի քանի ժամ առաջ։
Խամենեիի ընտանիքի բոլոր անդամները գտնվում են նրա հետ։ Դիվանագետներից մեկը նշել է, որ Իրանի առաջնորդին կարող էին լիկվիդացնել հակաիրանական ռազմական գործողության առաջին իսկ օրը, սակայն դա չեն արել, որպեսզի նա «փակի իրանական միջուկային ծրագրի էջը»։
