Թեհրանում կենտրոնական ջրամատակարարումը դադարեցրել է աշխատանքը: Իշխանությունները պնդում են, որ սա Իսրայելի կողմից իրականացված ևս մեկ դիվերսիա է, որը քաղաքի զգալի մասը թողել է առանց ջրի:
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ քաղաքի հյուսիսում նկարահանված տեսանյութերում երևում է, թե ինչպես են փողոցներով հոսում ջրի հոսանքները։
Ըստ Իսրայելի իշխանական ԶԼՄ-ների պնդումների, Թեհրանի փողոցներում արված ձայնագրություններում, իբր, լսվում է, թե ինչպես են ռեժիմի քննադատները գոռում՝ «Մահ դիկտատոր Խամենեիին» և «Կորչի Հեղափոխության պահապանների կորպուսը»։
Նույն պնդումների համաձայն, շատ մարդիկ փորձում են լքել Թեհրանը: Մայրաքաղաքից դուրս գալու ճանապարհին հսկայական խցանումներ են առաջացել: Իրանից եկող սահմանային անցակետերում նույնպես զգալի հերթեր են առաջացել:
