ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան):
— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու պարագաները կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում,
— արտադրական շինությունը, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չէ մեխանիկական օդափոխության միջոցներով,
— սանհանգույցի հատակի մակերևույթը պատրաստված չէ անջրանցիկ, լվացվող նյութերից, չի կանխարգելվում առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
— սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել,
— աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ:

