Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 29-31, երեկոյան՝ 24-26 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում