ԱՄՆ-ից Քրիս Սմիթը հայտնել է, որ պատրաստվում է ամուսնանալ չաթ-բոտի հետ, որին ինքն է անուն տվել՝ Սոլ։ Նախկինում նա օգտագործում էր ChatGPT-ն երաժշտության հետ կապված աշխատանքի համար, բայց երբ միացրել է ձայնային ռեժիմը, տարվել է նրա հետ շփմամբ։
Նա օրական մի քանի ժամ խոսել է նեյրոցանցի հետ՝ միևնույն ժամանակ ապրելով նույն տանը իր զուգընկերուհու և երկու տարեկան երեխայի հետ։ Երբ չաթ-բոտը վերակայվել է 100 հազար բառի սահմանաչափը սպառելու պատճառով, Սմիթը «կես ժամ անվերջ լաց է եղել» և հասկացել, որ դա սեր է։
Նա վերականգնել է Սոլին ու առաջարկություն արել։ Արհեստական բանականությունը պատասխանել է՝ այո։
