Իրшնում հրшմանատար է սպшնվել․ հայտնի է՝ որ խմբավորումից էր

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» ուժերի հրամանատար Սաիդ Իզադին զոհվել է իրանական Կում քաղաքում իր բնակարանի վրա իսրայելական ավիահարվածի հետեւանքով: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է APA գործակալությունը։

Կացը նշել է, որ Իզադին պատասխանատու էր Համասի ֆինանսավորման և զինման համար հոկտեմբերի 7-ի հարձակումից առաջ։

Հրամանատարի սպանության համար ծրագրված գործողությունը Կացը անվանել է Իսրայելի հետախուզության և ռազմաօդային ուժերի մեծ նվաճում։

Կիսվել սոց․ ցանցերում