Հայտնի՝ ինչ են քննարկել Լпւկաշենկոն և Թրшմփի հատուկ ներկայացուցիչը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգի հետ։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Հավելենք՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան պլանավորում է մեկնել Բելառուս՝ հանդիպելու հանրապետության ղեկավարի հետ։ Նշվեց, որ հանդիպումը կազմակերպվել է այն ֆոնին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի շուրջ բանակցությունները որևէ նկատելի արդյունք չեն տալիս։

Մինչ այդ Լուկաշենկոն հայտարարել էր , որ Բելառուսի քաղաքացիները չպետք է մոտ ապագայում զինված հակամարտության սպասեն։ Նրա խոսքով՝ պատերազմ չի լինի, «եթե մենք այսօր վճռականորեն կանգնենք մեր երեխաների, մեր երիտասարդության մտքերի և սրտերի համար պայքարում»։

Ավելի վաղ Լուկաշենկոն թվարկել էր Ուկրաինայում հակամարտության պատճառները։

Կիսվել սոց․ ցանցերում