Իրшնը բшլիստիկ հрթիռներ է шրձակել․ Իսրшյելում հայտարարվել է տшգնապ

Իրանը 27 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Իսրայելի բանակը։

Հարձակման թիրախը Հայֆա քաղաքն ու Իսրայելի կենտրոնական շրջաններն էին։ Հաղորդվել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է 11 մարդ։

Հավելենք՝ սա Իրանի առաջին հարձակումն է Իսրայելի վրա ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։

Հրթիռային հարձակումից հետո կենտրոնական և հյուսիսային Իսրայելում հայտարարվել է տագնապի ազդանշան։ Բնակչությանը հրահանգվել է մնալ ապաստարաններում մինչև հետագա ծանուցում։

Իրանական լրատվամիջոցները նույնպես հայտնել են Իսրայելի վրա նոր հրթիռային հարձակման մեկնարկի մասին։

Կիսվել սոց․ ցանցերում