Իսրшյելի ԱԳ նախարար. «Թրшմփն ոսկե տառերով գրեց իր անունը պատմության դասագրքերում»

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը գնահատել է Իրանին ԱՄՆ-ի հասցրած հարվածը՝ հայտարարելով, որ այս որոշմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտել է պատմության մեջ։ Նրա խոսքը մեջբերում է Nour News-ը։

«Այսօր Թրամփն իր անունը ոսկե տառերով գրեց պատմության դասագրքերում», — ընդգծել է նախարարը։

Սաարը հավելել է, որ իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակմամբ ԱՄՆ նախագահն ապացուցել է, որ արժանի է ազատ աշխարհի առաջնորդի կոչմանը։

Ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ ԱՄՆ ՌՕՈՒ-ն հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ «ռումբերի ամբողջական փաթեթը» նետել են Ֆորդոյի վրա, որը նախագահն անվանում է գործողության «հիմնական օբյեկտը»։

Կիսվել սոց․ ցանցերում