ԱՄՆ-ի հшրձակումը հակամшրտության սրման վտшնգը բարձրացրել է․ Թпւրքիայի ԱԳՆ

Անկարան խորապես անհանգստացած է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներից։ Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«ԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հակամարտությունների սրման վտանգը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի»,- ասված է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ից նշել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են։

Կիսվել սոց․ ցանցերում