Վիճաբանություն և ծեծկռտուք Գյումրիում. 2 անձ է ձերբակալվել

Գյումրիի Հաղթանակի պողոտայում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել. Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։

«Հունիսի 20-ին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրիի Հաղթանակի պողոտայում վիճաբանություն և ծեծկռտուք  է տեղի ունեցել մի քանի երիտասարդի միջև, որի ընթացքում վերջիններս միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու՝ անմիջականորեն ծագած կասկածի հիմքով երկու անձ ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի վարչություն, որտեղից էլ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»,- տեղեկացրին նախարարությունից։

Կիսվել սոց․ ցանցերում