Հունիսի 18-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից, 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
