Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունիսի 24–ի ցերեկը կլինի 28–30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22…+24 աստիճան:

Կիսվել սոց․ ցանցերում