Ողորմած և բազմագութ Աստված՝ Հիսուս Քրիստոս, իմ հարազատների և բարեկամների համար բարիքներ և ողորմություն խնդրեցի Քեզանից, ինչպես որ հարկն է, և պահանջում է մեր բնության օրենքը: Այժմ աղաչում եմ Քեզ նաև իմ թշնամիների համար, ինչպես որ ասացիր օրհնյալ բերանովդ, թե՝ բարի՛ք գործեք ձեզ ատողներին: Ուստի խնդրում եմ ամենառատ ողորմությունիցդ,
որ ողորմես նաև իմ բոլոր թշնամիներին և ինձ ատողներին, չարակամներին ու վնասատուներին և բոլոր նրանց, ովքեր իմ հանդեպ չարն են խորհում, խոսում, գործում և կամենում, ովքեր բամբասում, վատաբանում ու հայհոյում են ինձ՝ թե՛ իրավամբ և թե՛ անիրավամբ, մի՛ բարկացիր, Տե՛ր, նրանց վրա իմ պատճառով, այլ ների՛ր և թողությո՛ւն տուր նրանց մեղքերին:
