Եղանակը՝ առաջիկա օրերին. հնարավոր է կարկուտ և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հունիսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Մայրաքաղաքում հունիսի 26-ի ցերեկը կլինի 31-33 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի կգրանցվի +25…+27 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում