Բերձորի միջանցքը հումանիտար բեռների համար «պատահաբար» բացվեց ԱՄՆ սենատի լսումներից հետո։ Արցախի գյուղական ինծիլիգենցիան օրը 24 ժամ թմբկահարում է, որ ռսները ռաստովսկից ալյուր են կրում իրենց կրասնի կրեստով ( մեկն էլ գրել է թե` բացի ալյուրից, պռադուկտ չկա՞)։ Իբր ռսները չեն էլի իրենց արքադաշ թուրքերի հետ 9 ամիս սովի մատնած պահել Արցախը, իրենց զինվորական հագուստով թուրքեր մտցրել Արցախ (մի դեպք պատահաբար կանխվել է ու ո՞վ գիտի` քանի դեպք չի կանխվել), ռսները չեն միլիոն անգամ պաշտոնապես հայտարարել որ Արցախը աղZրբեժանի մաս է։ Եվ վերջապես, եթե ռսներն են ձեր փրկությունը, այդ դեպքում ինչո՞ւ առհասարակ թույլ տվեցին պաշարումը եւ ինչպե՞ս պատահեց, որ մեկ էլ հանկարծ 9 ամիս հետո որոշեցին բացել միջանցքը, այն էլ` միայն ռաստովի «գումանիտարնի գռուզի» համար, երբ հայաստանից, էլ չասեմ ֆրանսիաից օգնությունը ամիսներով թողեցին կանգնած փակ սահմանին։ Մի խոսքով, եթե ձեր գերագույն նպատակը հացն է, ընդ որում ռուսի հացը, ապա ինչո՞ւ եք ռսաթրքական տանդեմը ջոկել, ռսի հացն ընդունում եք, թուրքինը մերժում։ Հատկապես, որ դրանք նույն բանն են։ Իհարկե, էսա նույնաբովանդակ վայնասունը կսկսվի թե բա` ձենդ տաք տեղից է՜, երեխեքը սոված ե՜ն, ճար չունե՜նք։ Կրկնում եմ` եթե խնդիրը հացն է, ռսի թե թուրքի, նույն հացն է։ Ի՞նչ ասեմ` բարի ախորժակ։
Աղբյուրը՝
