Երևան-Էջմիածին ճանապարհին ոստիկանները խուզարկում են քաղաքացիենրի մեքենաները։
Նշենք, որ վաղ առավոտից Մայր Աթոռում իրավիճակը լարված էր։ Հարյուրավոր ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ և հատուկջոկատայիններ էին ժամանել Մայր Աթոռ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին բերման ենթարկելու նպատակով։ Միքայել Սրբազանն ինքնակամ դուրս եկավ Վեհարանից, սակայն հոգևորականներն ու քաղաքացիներն իրավապահներին թույլ չտվեցին նրան բերման ենթարկել։ Ժամեր անց իրավապահները հեռացան Մայր Աթոռից։
