Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

Երևանում հունիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 29-31, երեկոյան՝ 24-26 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում