Երեկ դերասան Խորեն Լևոնյանի հարսանիքն էր: Ինչպես գրել ենք, նրա հարսնացուն դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանն է, ում հետ դերասանը վերջին շրջանում հաճախ էր լինում հանրային վայրերում:
Նշենք, որ Խորեն Աբրահամյանի թոռն ամուսնանում է երրորդ անգամ: Նրա առաջին կինը պարուհի Մերի Հարությունյանն է, ումից դերասանը որդի ունի: Երկրորդ կինը` դերասանուհի, հաղորդավարուհի Լիկա Մեսրոպյանն է, որի հետ ամուսնությունը երկար չտևեց:
Համացանցում զույգի հարսանիքից նոր լուսանկարներ եի տեսանյութեր են տարածվել։

