Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նշվում է, որ պետություն-համայնք ներդրմամբ իրականացվում են Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները՝ 212 միլիոն 791 հազար 958 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից 50%-ը հատկացրել է պետությունը, 50%-ը՝ համայնքը: Արված է աշխատանքների 40%-ը: Այս ծրագրով կլուծվի նաև մշակույթի պալատի կարևոր խնդիրներից մեկը՝ ջեռուցման հարցը:
Ջեռուցման հարց կլուծի նաև սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Ստեփանավան համայնքի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերում և Ստեփանավան համայնքի 4-րդ միկրոշրջան թաղամասում իրականացվող գազաֆիկացումը:
Ծրագրի արժեքը կազմել է 495 միլիոն 495 հազար 764 ՀՀ դրամ, որից 40% ներդրել է համայնքը, 60%-ը՝ պետությունը: Մինչ այժմ աշխատանքներն իրականացվել են 45%-ով:
Այս տարի ձմեռն ավելի տաք կդիմավորեն ռումինական թվով 3՝ 2, 16 և 22 շենքերի բնակիչները: Այստեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ռիսկերի նվազեցում՝ջերմամեկոււսացվում են շենքերի պատերը, վերանորոգվում են տանիքները, շքամուտքերը, փոխվում են մուտքի դռները:
Ծրագրի արժեքն է 218 միլիոն 769 հազար 436 ՀՀ դրամ, որից 45%-ը պետության ներդրումն է, 26%-ը՝ համայնք, 5%-ը՝ բնակիչ և 24%-ը՝ ՄԱԶԾ: Սուբվենցիոն այս ծրագրերի ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ:
