Արտակարգ դեպք՝ Երևանում. բшխվել են «Mercedes»-ն ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «BELARUS» տրակտորը.կա վիրшվոր

Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտոմեքենայի և տրակտորի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին:

Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «BELARUS» մակնիշի տրակտորը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ, սակայն տեղում պարզվել է, որ տարածքը սպասարկում է Երևանի պարեկային ծառայությունը, ինչից հետո ժամանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով տրակտորի հետևի անվահեծանը պոկվել ու շպրտել է, իսկ տրակտորն էլ հաշվառված է Աջափնյակի թաղապետարանի հաշվեշռում, ու սանմաքրման աշխատակիցները կատարում էին ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© https://shamshyan.com/hy/article/2025/07/07/1286684?fbclid=IwY2xjawLYbdlleHRuA2FlbQIxMQBicmlkETEzdmFWaTU3SHpKVlo4VzNPAR5mrRjj35ivtxKWZKc7FZ5ZPW-m8dnME1lCT8NZ1KL_LGTIusO9Dpw2gQaKKw_aem_JbyjrKD5TbtpHPh_okOEDA

Կիսվել սոց․ ցանցերում