Թпւրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Ֆրանսիային

Թուրքիայի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է դատական գործերին միջամտելու մեջ:

«Վճռականորեն մերժում ենք հուլիսի 7-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարությունը, որն իրենից ներկայացնում է միջամտություն մեր երկրում ընթացող դատավարություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թուրքական կողմը Ֆրանսիային կոչ է արել հարգել Թուրքիայի դատական համակարգի անկախությունը, զերծ մնալ քաղաքական դրդապատճառներով մեկնաբանություններից և զբաղվել ներքին խնդիրներով:

ԱԳՆ-ում նաև նշել են, որ Ֆրանսիայում ընդդիմության առաջնորդը դատապարտվել է ազատազրկման և նրան արգելվել է մասնակցել ընտրություններին, իսկ որոշ քաղաքապետերի դեմ շարունակվում են դատավարությունները:

Կիսվել սոց․ ցանցերում