ԼՂ բնակչությանը զանգվածային ցեղшսպшնпւթյшն ենթարկող Ադրբեջшնը հայտարարել է, թե քաղաքացիները «իրենց թիրախում չեն»

Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զանգվածային ցեղասպանության ենթարկող Ադրբեջանը հայտարարել է, թե իբր ԼՂ քաղաքացիները և քաղաքացիական ենթակառուցվածքները «իրենց թիրախում չեն»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այս ակնհայտ սուտ տեղեկատվության մեջ ասվում է, թե «առաջնագծում և խորքում գերճշգրիտ սպառազինության կիրառման միջոցառումների շրջանակում խոցվում են միայն հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, դրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները»:

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն պաշտոնապես հայտնել էր ԼՂ-ում ռազմական գործողություներ սկսելու մասին:

Կիսվել սոց․ ցանցերում