Ստյոպա Սաֆարյանը գրում է․
ԿԱՐԵՎՈՐ
1. Ադրբեջանական զինուժի մոբիլիզացում Արցախի ու Հայաստանի սահմանների երկայքնով
2. Անընդհատ քարոզչական հարփձակումներ Արցախի ու Հայաստանի ուղղությամբ, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմն ու կրակել ադրբեջանական դիրքերի վրա,
3. Ռուսաստանի հեռուստաեթերներից սպառնալիքներ Հայաստանի ուղղությամբ,
4. Երևանին վերջնագրով ներկայացված «խաղաղության» պայմանագիր, իսկ Ստեփանակերտին ներկայացված «զինաթափման» վերջնագիր,
5. Ստեփանակերտի ու Արցախի հայկական բնակավայրերի, դիրքերի հրթիռակոծում
6. Ռուս խաղաղպահների կողմից կորդինատների փոխանցում Ադրբեջանի ԶՈՒ-ին ու Ալիևի կողմից «խաղաղապահների» տեղեկացում Ադրբեջանի ԶՈՒ «հակաահաբեկչական գործողության» մասին….
Այս ամենը Երևանում ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո՝ հաշվարկով, որ եթե 70 տոկոսը չի մասնակցել ընտրություններին, ուրեմն «մերժում է» իշխանություններին, հետևաբար արտաքին ֆորսմաժորով նրանց կարելի է հանել փողոց ու Հայաստանում հեղաշրջում անել, մանավանդ եթե ռուսական թողտվությամբ Արցախում իրականացվի ցեղասպանություն և/կամ էթնիկ զտում…
Արդ, պահանջվում է
1. Հանրային ու քաղաքական միասնականություն ու կոնսոլիդացիա
2. Չանել թշնամիներից ոչ մեկի ուզածը՝ Ալիևը հավանաբար ուզում է Հայաստանի ռազմական միջամտություն ու նոյեմբերի 9-ի չեղարկում, որպեսզի արդարացնի Հայաստանի վրա իր հարձակումը, Ռուսաստանն ուզում է, որ դա տեղի ունենա ու իրեն ազատի Արցախում խաղաղպահի պարտականություններից ու հանդես գա Սորպես խաղաղպահ Հայաստան-Ադրբեջան պատերազմում, այս անգամ էլ ստանալով Սյունիքը որպես ռուսական պատասխանատվության գոտի ու տապալելով Հայաստանի օրինական ընտրված իշխանություններին,
3. Նույնը բացառել քաղաքական եղանակներով՝ ամեն կերպ թույլ չտալով որևէ շարասյան արտաքին պլաններին համահունչ թիկունքում ընդդիմադիր-ներքաղաքական գործընթացներ սկսելու համար, որոնք կկրկնեն 44-օրյա պատերազմի շրջանում 13+-ի ու ապա հետպատերազմյան շրջանում 17+-ի արածը,
4. Քաղաքական ու հասարակական ազդեցիկ ուժերը պետք է ձևավորեն Հանուն հայոց պետականության խորհուրդ՝ թույլ չտալով հասարակութանը մոլերեցնել,
5. հիպերակտիվ արտաքին քաղաքականություն Արցախ միջազգային խաղաղապահներ բերելու ուղղությամբ
Մրագարիտա Սիմոնյանի «համազարկն» ու այսօր առավոտյան «ընդդիմադիրների» հանրահավաքային անոնսի միջև կապերը ստույգ ճանաչեք ու լուրջ ընդունեք:
Իսկ նրանք, ովքեր մասնակից կդառնան Հայոց պետականության գաղութացման համար, թող միշտ հիշեն՝ որպես մսաղացի միս իրենք ու իրենց որդիները, ամուսինները պահանջված են Ուկրաինական ճակատ տանելու համար, խելքեներտը թող գլուխները հավաքեն ու փայփայեն հայոց պետականությունը:
