Ստյոպա Սաֆարյանը գրում է․
Եթե Ալիևի նման մի լածիրակ «կարողանում է» ռմբակոծել մի տարածք, որը կոչվում է ռուսական պատասխանատվության գոտի, իսկ պատասխանատուն իր դաշնակցին ոչ թե ասում է «չեմ կարողանում պահել, թույլ եմ, արի մի բան մտածենք, միջազգային ուժեր բերենք», այլ ամիսներով պադոշի նման կրկնում է, թե «դու ու Պրահան եք մեղավոր», այլևս փաստ պետք չէ, որ ապացուցես, որ Ալիևը Ստեփանակերտը և հարակից բնակավայրերը ռմբակոծում է Պուտինի թույլտվությամբ…
Ու, այո, եթե մի բանում մեղավոր ենք, ապա գոնե դա այն է, որ 2020-ին պատերազմը պետք է կանգնեցվեր միջազգայնորեն ու միջազգային խաղաղապահներով, հրադադրի միջազգային երաշխավորներով, ոչ թե ռուսական պլանով….
Ու այո, ռուսական պլանի օգտին գործածների ու ամեն գնով այն գլուխ բերածների խիղճը թող հավերժ տանջի այս ամենի առաջ մեզ բոլորիս կանգնեցնելու համար…
Համբերություն ու դիմադրողունակություն իմ ժողովրդին ու Հայոց աշխարհի բոլոր գավառներին
