ՊԱՏՄԱԿԱՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

Bitcoin-ի արժեքն առաջին անգամ պատմության մեջ անցել է 120 հազար դոլարի սահմանը՝ հասնելով 121,214.56 դոլարի։ Այս ցուցանիշը դարձել է կրիպտոարժույթի նոր պատմական ռեկորդ։

Նախորդ բարձրագույն արժեքը գրանցվել էր ուրբաթ օրը, երբ Bitcoin-ը գերազանցել էր 116 հազար դոլարը։ Քանի որ շուկան շարունակում է դինամիկ աճել, փորձագետները կանխատեսում են, որ նման բարձր արժեքների պահպանման դեպքում հետաքրքրությունը կրիպտոարժույթների նկատմամբ կարող է էլ ավելի մեծանալ։

 

Կիսվել սոց․ ցանցերում