Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 44-ամյա տղամարդը Ղուկասյան փողոցում գտնվող իր տան բակում կանեփ է աճեցնում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել է կանեփի 143 ցողուն։
Կատարվում է նախաքննություն:
