Բուլղարիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը չի մասնակցում Ուկրшինայից զե նքի «մաքսանենգությանը»

Բուլղարիան չի մասնակցում Ուկրաինայի տարածքից Արևմուտքի կողմից մատակարարվող զենքի մաքսանենգությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բուլղարիայի ԱԳՆ-ն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր Ուկրաինայից արևմտյան զենքի «մաքսանենգության» մասին, որում, մասնավորապես, ներգրավված են Լեհաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան և Բուլղարիան:

Ինչպես նշվում է Բուլղարիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, այն հետևողականորեն կատարում է զենքի արտահանման վերահսկողության խիստ չափանիշները:

Կիսվել սոց․ ցանցերում