Արտակարգ դեպք Երևանում. դшնակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ, մեկը՝ անչափահաս

Հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համյանքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի՝ դանակահարված վիճակում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները, քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները:

Հիվանդանոցում իրավապահներին բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes» մակնիշի վնասված ավտոմեքենա, որի սրահում, ավտոմեքենայի վրա ու ասֆալտին հայտնաբերվել են արնանման հետքեր, հողաթափեր, «ռացիա»:

Դեպքի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, մասնակիցների և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը հայր ու որդի են, մեկը անչափահաս է, իսկ մեկն էլ դատարանի որոշմամբ տնային կալանքի մեջ է եղել:

Կիսվել սոց․ ցանցերում