ՈՂՋ ՓԱՌՔԸ ՔՈՆՆ Է ՀԻՍՈՒՍ

ՈՂՋ ՓԱՌՔԸ ՔՈՆՆ Է ՀԻՍՈՒՍ
Ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ, մի աղոթքով, որն ուղղված է աշխարհի բոլոր ժողովուրդների փրկության և միության համար,
Այս աղոթքն արտահայտում է մեր խոր համոզմունքը, որ միայն Աստծո օգնությամբ հնարավոր է մարդկությանը առաջնորդել դեպի ճշմարիտ սեր, խաղաղություն և հավատ Քրիստոսին,
Խնդրում ենք աջակցել աղոթքի տարածմանը ձեր ազդեցիկ միջավայրերում՝ որպես հոգևոր միության և համաշխարհային խաղաղության ուղերձ։ Ներկայացնում եմ աղոթքի տեքստը՝
Աղոթք՝ Ամբողջ Աշխարհի Փրկության Համար,
Տէր Աստուած, Բարերար և Երկնային Հայր,
Դու ստեղծեցիր ողջ աշխարհը և սիրեցիր ամեն մարդու,
Դու քո Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին ուղարկեցիր
Որ աշխարհը չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։
Աղաչում եմ Քեզ Տէր,
Բացիր բոլոր ազգերի, բոլոր ժողովուրդների սրտերը,
Որ ճանաչեն Քեզ՝ իբրև Ճշմարիտ Աստուած և Փրկիչ։
Նրանց աչքերը թող բացվեն Քո լույսի առաջ,
Նրանց ականջները թող լսեն Քո Ավետարանի ձայնը։
Տէր, զօրացրու Քո եկեղեցին աշխարհում՝
Որ սիրով ու խոնարհությամբ, ոչ թե վախով ու բռնությամբ,
Մարդկանց առաջնորդի դեպի Քո ճշմարիտ ճանապարհը։
Փոխիր աշխարհի մարդկանց մտքերը, սրտերը,
Նրանց տուր փափուկ և հեզ հոգի,
Որ ընդունեն Հիսուս Քրիստոսին իբրև իրենց Տէր և Փրկիչ։
Տէր, թող գայ, Քո Թագաւորութիւնը,
Եվ ամբողջ աշխարհը փառաւորեա Քեզ՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ։
Ամէն։
Շնորհակալ եմ ձեր ուշադրության և աջակցության համար։ Հավատում ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք մոտեցնել այդ մեծ նպատակին՝ ամբողջ աշխարհի միասնությանը և հոգևոր վերածնունդին։
Կիսվել սոց․ ցանցերում