«Մենք օգնել ենք ավելի քան 2 միլիոն երիտասարդի». Սելենա Գոմեսը պատմել է 5 տարի առաջ հիմնադրած հոգեբանական կենտրոնի մասին

Երգչուհի Սելենա Գոմեսն ինստագրամյան իր էջում նոր հարապարակում է արել՝ պատմելով, որ 5 տարի առաջ հիմնադրած հոգեբանական կենտրոնի միջոցով բազմաթիվ երիտասարդների են աջակցել:

«5 տարի առաջ այսօր՝ իմ ծննդյան օրը, մենք հիմնադրեցինք «Հազվագյուտ ազդեցության հիմնադրամ»-ը՝ պարզ նպատակով. Օգնել շատ երիտասարդների զգալ, որ իրենց տեսնում են, աջակցում և հոգ են տանում նրանց մասին: Հոգեկան առողջությունը միշտ էլ խորապես անձնական է եղել ինձ համար, և ես ցանկանում էի ստեղծել մի բան, որը կարող է երկարատև փոփոխություններ ստեղծել։

Այդ ժամանակվանից ի վեր, ձեր աջակցության շնորհիվ, մենք օգնել ենք ավելի քան 2 միլիոն երիտասարդի և աջակցել աշխարհի 30 անհավանական կազմակերպությունների։

Եվ սա միայն սկիզբն է»,- գրել է երգչուհին:

Կիսվել սոց․ ցանցերում