Հարգելի քաղաքացիներ
Վերջերս տարբեր լրատվամիջոցներով շրջանառվում են Վայք համայնքի Սերս բնակավայրին առնչվող հոդվածներ։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ տվյալ հոդվածներում զետեղված նյութերը առնվազն չեն համապատասխանում իրականությանը․ մասնավորապես աճուրդը, որը տեղի է ունեցել 18.11.2024 թ–ին Վայքի համայնքապետարանում, իրականացվել է բացառապես օրենքով սահմանված կարգով։ Նշենք, որ տվյալ հողամասերի կադաստրային արժեքը կազմել է 92,4 ՀՀ դրամ՝ 1 քմ-ի համար, իսկ Վայք համայնքի ավագանու որոշմամբ սահմանվել է 200 ՀՀ դրամ։ Տեղեկացնում ենք նաև, որ հայտարարված աճուրդի ընթացքում հողամասերի արժեքները ևս բարձրացվել են։
Միաժամանակ հայտնում ենք, որ աճուրդի հայտարարության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տեղադրվել է Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայքում, Առավոտ օրաթերթում, Ազդարար տեղեկատվական համակարգում և համայնքի տարածքում առկա ցուցանակներում։
Հարգանքով՝
