Թուրքիայում մոլեգնած անտառային հրդեհների կրակն արդեն հասել է Անթալիայի հանգստավայր, ինչպես նաև Աքսու, Մուրատփաշա և Մանավգաթ բնակավայրեր։
«Հյուրիեթ»-ի տվյալներով՝ Անթալիայում բռնկվել են երկու առանձին հրդեհներ, որոնց մարմանը ներգրավված են հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Մուրատփաշայում սկսվել են ցամաքային և օդային գործողություններ՝ ահագնացող հրդեհը մարելու համար։
14 գյուղերի բնակիչներ տարհանվել են Քարաբուքի շրջան։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով։
