ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել արտասահմանյան օգնության և հանրային հեռարձակողների՝ NPR-ի և PBS-ի ֆինանսավորման պետական ծախսերն ընդհանուր առմամբ 9 միլիարդ դոլարով կրճատելու վերաբերյալ։
Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։
Այսպիսով, Թրամփը վավերացրել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից ավելի վաղ հաստատված օրինագիծը, որը պարունակում է «որոշակի պետական ծախսերի չեղարկման» վերաբերյալ դրույթներ։
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության համար Պետքարտուղարությանը հատկացված 7.9 միլիարդ դոլարը, ինչպես նաև Ամերիկյան հանրային հեռարձակման կորպորացիային ուղարկված 1.1 միլիարդ դոլարը կվերադառնան դաշնային բյուջե։
Այս գումարը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է կորպորացիայի երկամյա բյուջեին, որի միջոցով NPR-ը և PBS-ը ստանում են պետական ֆինանսավորում։
