Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ապահովել ԿԽՄԿ կանոնավոր և անարգել հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «ԿԽՄԿ-ն կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելու, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի իրենց պարտավորությունների»։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Արիանե Բոյերը կոչ է արել ռազմական իշխանություններին՝ անել առավելագույնը՝ պաշտպանելու քաղաքացիական կյանքը՝ նշելով․ «Մենք պատրաստ ենք պատասխանել բնակչության ցանկացած ավելացած հումանիտար կարիքներին ու շարունակելու մեր աշխատանքը տարածաշրջանում»։ ԿԽՄԿ-ն հայտնել է, որ բժշկական անհրաժեշտ պարագաներ է հասցրել երկու հիվանդանոց, առաջիկայում ծրագրում է նոր մատակարարումներ անել։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում կանոնավոր և անարգել հասանելիություն ապահովել, որպեսզի շարունակենք օգնության հասնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/690433.html?fbclid=IwAR3ii_oqky128wz5wcNDawY-j83eiOyoenHeax2JF8vnM2e5bt4QmuxIuRY
© factor.am
