Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ուղեվարձը չվճարողներին տուգանելու թեմային, նշել է, որ ծրագրային աշխատանքները, կապված ստուգումներ անցկացնելու հետ, գրեթե ավարտված են։
«Փոփոխություն է կատարվել 2024թ. ապրիլի 10-ի որոշման մեջ, որով տրանսպորտում համապատասխան հսկողության իրականացման լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը: Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացին, ապա ծրագրային աշխատանքները գրեթե ավարտված են ու հասարակական կարգի ծառայության մեր գործընկերների հետ կանցկացվեն դասընթացներ՝ ստուգումներ անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Երևանի փոխքաղաքապետը:
Տիգրան Ավինյանն էլ իր հերթին հավելել է. «Այսինքն, այս շաբաթ սկսում ենք վերապատրաստումն ու փաստացի սկսում ենք պոտենցիալ տուգանել խախտողներին»:
