ԼՂ Մшրտшկերտ քաղաքը տшրհшնվпւմ է

Մարտակերտ քաղաքը տարհանվում է։ Այս մասին հայտնում է ԼՂ-ում ապրող լրագրող Մարատ Եգանյանը։

Հիշեցնենք՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր որդեգրած ցեղասպան քաղաքականությանը, երեկ պաշտոնապես հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսելու մասին՝ դրանք որակելով հորինված տերմինով՝ որպես «տեղական բնույթի հակաահաբեկչական գործողություններ»:

Ժամը 13:00-ից սկած գնդակոծվել են Ստեփանակերտն ու մյուս շրջանները:

Քիչ ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահներին տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն սկսելու մասին: Ռուսական կողմն իր հերթի Ադրբեջանին տրամադրել էր ԼՂ-ում մեր բոլոր դիրքերի, տեխնիկայի տեղակայման վայրերի կոորդինատները:

Ժամը 22:30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղն ունի 27 զոհ, 200-ից ավելի վիրավոր: Սրանք, սակայն, թվեր են միայն բնակավայրերից, որտեղ կա կապի հասանելիություն և հնարավոր է եղել ճշտումներ իականացնել: Մի շարք համայնքների հետ հնարավոր չէ կապ հաստատել, այդ համայնքներում բնակչության մասին փաստեր հավաքելն անհնար է, բացի այդ, դեռևս հնարավոր չէ տվյալներ ստանալ ԼՂ դիրքերում կորուստների մասին:

Ժամը 03:00-ի դրությամբ, ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ:

ԼՂ 16 համայնքից ավելի քան 7000 մարդ է տարհանվել:

Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ, ԱԹՍ-ներ, ավիացիա:

Կիսվել սոց․ ցանցերում