Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում երկրորդ երկրшշարժն է գրանցվել

Կամչատկայի մարզկենտրոնի բնակիչները զգացել են մոտ երկու-երեք բալ ուժգնությամբ ցնցումներ: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում:

«Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը 5.2 է, էպիկենտրոնը գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 173 կմ հեռավորության վրա», — նշել են հաստատությունում։

Հավելենք՝ Հուլիսի 20-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ին, Կամչատկայում սկսվել է մի շարք երկրաշարժեր, ամենաուժեղ ցնցումը հասել է յոթ բալլի։ Հետցնցումների գործընթացը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում