Ճապոնիայում երեք անհայտ ծագման անօդաչու թռչող սարքեր ներխուժել են «Հենքյայ» ատոմային էլեկտրակայանի տարածք, որի օդային տարածքը մշտապես փակ ռեժիմով է։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, ատոմակայանի տարածք ներխուժած ԱԹՍ-ն որեւէ վնաս չի հասցրել։ ԱԷԿ-ը շարունակում է գործել բնականոն հունով։ Ռադիացիոն նորմերի խախտումներ եւս չեն արձանագրվել։ Նշենք որ Ճապոնիայում կարեւոր օբյեկտների մոտակայքում ԱԹՍ-ների օդ բարձրացումը խստիվ արգելվում է։ Ոստիկանությունը ներկայումս փորձում է պարվել, թե ում են պատկանել չբացահայտված թռչող օբյեկտները, ով է այն կառավարել եւ ինչ նպատակող։
