Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում Բյուրեղավանի համայնքապետարանում

Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Բյուրեղավանի համայնքապետարան ու քննչական գործողություններ է իրականացնում: Հայտնում են ArmLur.am-ից:

Իրավապահների գործողությունները կապված են քրեական վարույթի հետ:

Auroranews-ի հետ զրույցում  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատեց լուրը:

«Հաստատում ենք, որ Բյուրեղավանի համայնքապետարանում ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում»,- ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում