Կամչատկայում 1 ժամվա ընթացքում 8 երկրшշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ մեկ ժամվա ընթացքում գրանցվել է ութ երկրաշարժ։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղիը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժերի ուժգնությունը տատանվել է 4,5-ից մինչև 6,7 մագնիտուդ։

Նշվում է, որ ցնցումների ուժգնությունը կազմել է 2-3 բալ։

Հիշեցնենք՝ Կամչատկայում տեղի ունեցած 8.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժին կհաջորդեն հետցնցումները:

 

Կիսվել սոց․ ցանցերում