Կիևը հույս ունի այս տարի ավարտել պшտերազմը և օգնություն է խնդրում Թրամփից

Կիևը հույս ունի այս տարի ավարտել պատերազմը և օգնություն է խնդրում Թրամփից: ֆիննական Yle հրատարակությանը տված հարցազրույցում ասել  է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

Նախարարը նշել է, որ խաղաղությունը միայն Կիևի շահերից չէ բխում։

«Ուկրաինան ներկայումս անվտանգության երաշխավորն է։ Պատերազմի ավարտի ձևը կազդի Եվրոպայի և այլ տարածաշրջանների անվտանգության վրա։ Սա պետք է հասկանալ, և մենք պետք է միասին աշխատենք՝ Ռուսաստանին խաղաղության պարտադրելու համար», — ասել է Սիբիգան։

Պատերազմն ավարտելու համար նա կոչ է արել Դոնալդ Թրամփին «ավերիչ» պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք կխանգարեն նրան «լիցքավորել իր ռազմական մեքենան և առևտուր անել երրորդ երկրների հետ»։

Կիսվել սոց․ ցանցերում