Արցшխի Հանրապետությունը ծանր զիջումների է գնացել шրյпւնшհեղпւթյшւնը դադարեցնելու համար

‼️Արցախի Հանրապետությունը ծանր զիջումների է գնացել արյունահեղությունը դադարեցնելու համար։ ▪️Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց (ասել է թե՝ Արցախից, սակայն տեքստում Արցախ անվանումը չկա — խմբ․) զինծառայողների դուրսբերման և ամբողջական զինաթափման մասին, փոխանցում է Բաքվի հետ համաձայնեցված տեքստը Արցախի տեղեկատվական շտաբը։ ▪️Վերաինտեգրման և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը կքննարկվեն սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը։ ▪️Ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում. ԼՂ-ում ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Կիսվել սոց․ ցանցերում