Օնլայն տիրույթում տարածվել է ապատեղեկատվություն տարածող տեսանյութ․Սիս Վարչական շրջան

Սիրելի համագյուղացիներ այսօր օնլայն տիրույթում տարածվել է ապատեղեկատվություն տարածող մի տեսանյութ, որում Սիս գյուղի սկզբնամասում սողանքի հետևանքով առաջացած ասֆալտի վնասված հատվածը ներկայացվում է, որպես անուշադրության մատնված խնդիր։ Սակայն ցանկանում եմ հայտնել ձեզ,որ տվյալ խնդիրը գտնվում է իմ անմիջական հսկողության տակ՝ մասնավորապես վերջին 10 օրերին կատարվել է վնասված հատվածի մաքրման և ամրաշինարարական աշխատանքներ՝ սպասում ենք գրունտային հատվածը նստի, որպեսզի կատարվի վերջնական ասֆալտապատման աշխատանքները։ Ցանկալի է խնդրից և հատկապես մեր համայնքի ներքին հարցերից անտեղյակ անձանց անտեղի չփորձել մանիպուլացնել մարդկանց։
Հարգանքներով Սիս Վարչական շրջանի ղեկավար՝
Հրանտ Ալեքսանյան
Կիսվել սոց․ ցանցերում