Երևանում և 3 մարզում սպասվում է +41 աստիճան. եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 3-7-ին Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,— նշված է հաղորդագրության մեջ։

Քամին կլինի արևմտյան` 2-5մ/վ արագությամբ։ Մինչև օգոստոսի 7–ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում