Պայմաններ են ստեղծվում Հայաստանի զինվшծ ուժերի անձնակազմի կամավոր նшհшնջի համար. Ադրբեջшնի ՊՆ

«Պայմաններ են ստեղծվում հայկական զինված ուժերի անձնակազմի կամավոր նահանջի համար՝ մեր տեխնիկական միջոցների ուղեկցությամբ»:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ճեպազրույցում ասել է ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։

Ինչպես արդեն հայտնել ենք, Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինվորական անձնակազմի դուրսբերման, ինչպես նաև ԶՈՒ-ի զինված կազմավորումների լուծարման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ամբողջական զինաթափման մասին։

Կիսվել սոց․ ցանցերում